Հայտնի գրոսմաստեր Լևոն Արոնյանի ընտրյալը` գեղեցկուհի Անիտա Այվազյանը, որը սիրելիի հետ մեկնել է Գերմանիա, նոր լուսանկարներ է հրապարակել։ Սիրառատ կադրերում Լևոնը և Անիտան Բեռլինում են՝ գեղեցիկ փողոցի ֆոնին։
Նրանք ջերմորեն գրկել են միմյանց՝ արտացոլելով սիրով լի նրանց միությունը։ Հրաշալի զույգը վայելում է միասնական հանգիստը, իսկ Անիտան հաճախ է կադրերով կիսվում։
Մյուս կադրերում Անիտան և Լևոնը բացօթյա ծովափնյա սրճարանում են։ Նրանք վայելում են գինու սեղանը՝ ոստրեներով ուտեստով։
Անիտայի սիրառատ կադրերում զույգն անկեծորեն ժպտում է՝ ռոմանտիկ ճաշի ընթացքում։
Գեղեցկուհի Անիտան իր ձեռքում է պահում գինու գավաթը և բարձրացնում այն՝ հուզառատ մակագրություն թողնելով կադրերին կից․ «Լուսինը չէ իր սպիտակ լույսով ինձ հիացնում։ Օ ոչ, այլ ուղղակի քեզ հետ մտերմությունը։ Ինձ ու քեզ քաղցր զրույցը չէ գերում։ Օ ոչ, ուղղակի մոտիկ լինելը քեզ»,- գրել է նա։