Սևակ Ամրոյանի հուզառատ պրեմիերան, որը պետք է անպայման դիտել․ «Ճամփորդ եմ»

Հրաշք երգիչ, անկրկնելի Սևակ Ամրոյանը հուզառատ պրեմիերա է ներկայացրել` «Ճամփորդ եմ»։ Երգի հեղինակն Աշուղ Շերամն է, գործիքավորումը՝ Գարեգին Առաքելյանի, միքսը՝ Դեր Հովայի։

Սևակ Ամրոյանի հուզառատ պրեմիերան, որը պետք է անպայման դիտել․ «Ճամփորդ եմ»

Անչափ գեղեցիկ կատարում է, որը, վստահաբար, նոր շունչ է տալիս հայտնի երգին՝ հետաքրքիր ու նորաոճ գործիքավորման շնորհիվ։ Սևակի երկրպագուների հսկայական բանակը երկու մասի է բաժանվել։ Ոմանց դուր է եկել նոր գործիքավորմամբ այս կատարումը, ոմանք էլ, ընդհակառակը, չեն հավանել այն՝ համարելով՝ դասական հայտնի տարբերակն ավելի լավն էր։

Սևակ Ամրոյանի հուզառատ պրեմիերան, որը պետք է անպայման դիտել․ «Ճամփորդ եմ»

Մեկնաբանություններում, մասնավորապես, գրել են․ «Ապրես տղաս․ հիանալի ձայն, անթերի կատարում», «Տաղանդավոր մարդ, հրաշալի կատարում», «Խոնարհվում եմ քո տաղանդի առաջ։ Երբեք հանուն որևէ բանի չտարվես, չդառնաս պալատային երգիչ։ Դու ժողովրդինն ես, մնա մեզ հետ, մենք սիրում ենք քեզ»։

Սևակ Ամրոյանի հուզառատ պրեմիերան, որը պետք է անպայման դիտել․ «Ճամփորդ եմ»

Շնորհավորում ենք Սևակին այս հրաշալի պրեմիերայի կապակցությամբ։ Վայելեք նրա անկրկնելի կատարումը, որը, վստահաբար, ձեզ դուր կգա։

Понравилась статья? Поделиться с друзьями: