Թաց բեզե. Անհավանական համեղ կրեմ տարբեր տորթերի և աղանդերների համար

Թաց բեզե կրեմը կդարձնի ցանկացած տորթ կամ կարկանդակ անհավանական և աննկարագրելի համով: Այն շատ թեթև և եթերային  է, հիանալի պահում է իր ձևը: Այս կրեմը իսկական ձևավորում կլինի ձեր աղանդերի համար:

Թաց բեզե. Անհավանական համեղ կրեմ տարբեր տորթերի և աղանդերների համար

Թաց բեզե պատրաստելու համար ձեզ հարկավոր է.

  • Սպիտակուց 4 հատ
  • Շաքարավազ 180 գ
  • Վանիլին կամ վանիլային շաքար
  • Կիտրոնաթթու

Թաց բեզե կրեմ պատրաստելու եղանակը

Թաց բեզե. Անհավանական համեղ կրեմ տարբեր տորթերի և աղանդերների համար

  1. Սկզբում վերցնում ենք խորը աման, լցնում այնտեղ սպիտակուցները, հարում մինչև ամուր փրփուր ձևավորվի: Այնուհետև ամանը դնում ենք ջրային բաղնիքի վրա և շարունակում հարել, աստիճանաբար, մանր չափերով ավելացնելով շաքարավազը:
  2. Շաքարն ամբողջությամբ ավելացնելուց հետո շարունակեք հարել 7 րոպե, ապա ավելացնել վանիլինը և կիտրոնաթթուն, շարունակեք հարել:
  3. Դրանից հետո, անջատեք կրակը և հանեք կրեմը բաղնիքի վրայից, և հարեք ևս 5 րոպե: Այն արդեն ձևավորվում է, ինչը նշանակում է, որ կրեմը պատրաստ է: Ցանկության դեպքում ներկ ավելացրեք կրեմին, և զարդարեք տորթերը:

Թաց բեզե կրեմը պատրաստ է: Ստացվում է նուրբ, համեղ կրեմ, որի օգնությամբ դուք կարող եք զարդարել բացարձակապես ցանկացած դեսերտ, որից այն կդառնա միայն գեղեցիկ, այլ նաև ավելի համեղ:

Պատրաստման եղանակը` տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: