Երեխան, որ գրեթե կույր է ծնվել, զարմացնում է իր դաշնամուր նվագելու տաղանդով (տեսանյութ).

Երեխան, որ գրեթե կույր է ծնվել, զարմացնում է իր դաշնամուր նվագելու տաղանդով (տեսանյութ).

Ավետտ Ռեյ Մենեսսը 6 ամյա վունդերկինդ է, նա 1 տարեկանում արդեն կարողանում էր դաշնամուր նվագել, չնայած նրան, որ երեխան գրեթե կույր էր ծնվել: Տղայի մի աչքը բացարձակ չի գործում, իսկ մյուսը՝ շատ թույլ:

Երեխան, որ գրեթե կույր է ծնվել, զարմացնում է իր դաշնամուր նվագելու տաղանդով (տեսանյութ).

—Երբ նա ինքնուրուն կարողացավ հասնել դաշնամուրին, սկսեց նվագել «Twinkle Twinkle Little Star»,-պատմում է Սառա Մուռը՝ Ավետտի մայրը: Այդ ժամանակ նա ընդամենը 11 ամսական է եղել: Այդ պահից երեխան սկսեց մասնագետի հետ դաշնամուր նվագել սովորել՝ ծանոթանալով նոր տեխնիկաների և դասական մեղեդիների հետ:

Երեխան, որ գրեթե կույր է ծնվել, զարմացնում է իր դաշնամուր նվագելու տաղանդով (տեսանյութ).

—Երաժշտությունը հենց նրա մեջ է,-ասում է Մուռը,-նա շտկում է դրա կատարումը: Որդիս զարմանալի տաղանդ ունի: Մարդիկ ուղղակի խնդրում են նրան ելույթ ունենալ:

Ավետտը նաև մասնակցում է միջոցառումների, որոնց նպատակը բարեգործական միջոցներ հավաքելն է: Տղան ելույթ է ունեցել տեղի դպրոցի
աշխատակիցների համար, երբ ներկա էին 900 հոգի:

Տեսանյութը, որտեղ Ավետտը խնդրում է մորը՝ իր երգն ուղարկել Ադելին, վիրուսային է դարձել: Այդ ժամանակ Ադելը տղայի սիրելի երգչուհին էր: ՙՙԲոհեմական ռապսոդիա՚՚ ֆիլմը շատ է հետաքրքրել Ավետտին, և նա կատարել է ֆիլմի սաունդթրեքի սեփական քավեր-տարբերակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: