«Արի մամային պաչիկ արա». Մերի Մակարյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Մերի Մակարյանը մայրանալուց հետո խիստ հազվադեպ է իր փոքրիկ դստրիկի մասին խոսում, իսկ նրա մասնակցությամբ տեսանյութեր կամ լուսանկարներ առհասարակ չի հանրայնացնում:

«Արի մամային պաչիկ արա». Մերի Մակարյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Որպես բացառություն կամ նախադեպ՝ դերասանուհին իր սոցհարթակում մի կարճատև, փոքրիկ նկարահանված նյութ է հրապարակել, որտեղ դստրիկն է, բայց դարձյալ չի երևում երեխայի դիմային հատվածը:

«Արի մամային պաչիկ արա». Մերի Մակարյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում փոքրիկ բալիկը համբուրում է մոր կերպարով ստեղծված փոքրիկ գորգանման պատկերը: Դեմքի դիմագծերից հասկանալի է դառնում, որ նկարում հենց Մերի Մակարյանն է պատկերված: Դերասանուհին չի մանրամասնել, թե ում կողմից է ինքն այդ յուրահատուկ նվերը ստացել:

«Արի մամային պաչիկ արա». Մերի Մակարյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Դերասանուհու դիմապատկերով ստեղծված գորգանման կտավը բավականին ուշագրավ է ու հետաքրքիր. այստեղ Մերին հայկական կոլորիտային տարազով ու գլխարկով է: Մայրը դստրիկին ցուցադրում է պատկերը՝ հորդորելով, որ նա համբուրի մայրիկին:

«Արի մամային պաչիկ արա». Մերի Մակարյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Նշենք, որ Մերիի դստրիկը արդեն բոլորել է ծննդյան մեկամյակը: Հայտնի է, որ ծնողները բալիկին Էլիզա են անվանել:

Понравилась статья? Поделиться с друзьями: