Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ. Համեստ Ուրֆանյանն այցելել էր որդու մարտական դիրք

Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել.

Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ. Համեստ Ուրֆանյանն այցելել էր որդու մարտական դիրք

Հարգելի ընկերներ, երախտապարտ եմ, որ այս չորս տարիների ընթացքում եղաք իմ կողքին, շրջապատեցիք ինձ Ձեր ջերմ հոգատարությամբ ու ներկայությամբ:

Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ. Համեստ Ուրֆանյանն այցելել էր որդու մարտական դիրք

Երբ կորցրեցի որդուս, երբ կյանքիս լույսն ու հույսը մարեց, ես կարողացա պահպանել իմ գոյությունը լոկ այն ուժի շնորհիվ, որն ուղղված էր իմ միակ նպատակի իրականացմանը’ տեսնել տղայիս սխրանքը իրապես արժեվորված: Որդուս հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչումը, որի առթիվ այսօր ինձ բոլորը շնորհավորում են:

Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ. Համեստ Ուրֆանյանն այցելել էր որդու մարտական դիրք

Իսկ ես շնորհավորում եմ Ձեզ: Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով, ես’ ջախջախված: Երեկ այցելեցի տղայիս մարտական դիրքը, որտեղ զոհվել է Արմենակն իր տղաների հետ: Զգացողությունս այնպիսին էր, կարծես գնում եմ որդուս մոտ, պիտի տեսնեմ նրան այնտեղ կանգնած’ իր սովորական հզոր ու մարտական կեցվածքով: Բայց ես գտա իմ Արմենակի հիշատակը հավերժացնող հուշեր միայն, որոնք ամեն քայլափոխին էին: Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ: Իմ Արմենակը այլևս երբեք չի վերադառնալու տուն, իր հմայիչ ժպիտով չի ջերմացնելու կարոտից տառապող իմ հոգին…

Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ. Համեստ Ուրֆանյանն այցելել էր որդու մարտական դիրք

Խաղաղություն Հայոց աշխարհին: Թող էլ երբեք ոչ մի մայր չզգա այն ցավը, ինչ զգում ենք մենք’ որդեկորույս մայրերս…

Понравилась статья? Поделиться с друзьями: