Այսօր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է

Այսօր մեծագույն արվեստագետ, մուլտիպլիկատոր, անիմացիոն ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի՝ Ռոբի ծննդյան օրն է։ Նա կտոներ յոթանասունամյակը։

Այսօր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է

Ծնվել է 1950ի օգոստոսի երեսունին՝ Բաքվում։ 1964ին ընտանիքով եկել են Երևան, որտեղ էլ Սահակյանցն ավարտում է միջն․ դպրոցը՝ ընդունվելով Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական համալսարան։ 1970ից, ուսանելու հետ համատեղ, սկսել է աշխատել Հայֆիլմում։ Այդ ընթացքում քիչ հաճախելու պատճառով հեռացվել է համալսարանից, թեև արդեն ապագա մասնագիտությամբ էր աշխատում։ 1987ին արժանացել է վաստակավորի կոչման, իսկ 2008ին՝ ՀՀ ժողարտիստի կոչման։

Այսօր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է

Հրաշալի արվեստագետն ավելի քան հարյուր ֆիլների սցենարիստ ու բեմադրող ռեժիսոր է եղել։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային փառատոնների մրցանակների՝ եվրոպական բազում երկրներում։

Այսօր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է

Մահացել է 2009ին՝ Երևանում։ Նա լուրջ և երկարատև հիվանդությամբ էր տառապում և մահը վրա է հասել սրտային վիրահատությունից հետո։ Արվեստագետի գործն անմահ է։ Նրա փառահեղ ուղին շարունակում է տաղանդաշատ որդին։

Понравилась статья? Поделиться с друзьями: