Այսօր Թաթուլ Ավոյանի ծննդյան օրն է

Այսօր անկրկնելի երգիչ, ռաբիզի արքա Թաթուլ Ավոյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է հիսունվեցամյակը։ Հրաշալի հայ երգիչը, որը բոլորին է հայտնի իր աննման «Դառնացել է այս աշխարհը» և «Սրտի բանալի» երգերով, ծնվել է 1964ի օգոստոս քսանին՝ Երևանում։ Նրա ընտանիքը երաժշտական էր․ հայրը՝ Ֆրունզը, ռաբիզի ամենաառաջին երգիչներից է եղել, իսկ եղբայրները՝ Աշոտը, Սամվելը և Սերոբը՝ երաժիշտներ։

Այսօր Թաթուլ Ավոյանի ծննդյան օրն է

Թաթուլն ավարտել է երևանյան Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտական ուսումնարանը՝ փողգործիքների մասնագիտացմամբ։ Նա ելույթներով է հանդես եկել մի շարք երկրներում՝ ռուսաստանյան, հունաստանյան, ամերիկյան բեմերում։

Այսօր Թաթուլ Ավոյանի ծննդյան օրն է

Այսօր նա տոնը նշում է մտերիմ ընկերների՝ Թաթա Սիմոնյանի, Սպիտակցի Հայկոյի, Արման Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի և Եղիշե Գասպարյանի հետ։ Նրանք խորոված են պատրաստում, երգում և ուրախանում միասին՝ վայելելով այդ հրաշալի օրը, որը, իրապես, հրաշալի է ստացվում։

Այսօր Թաթուլ Ավոյանի ծննդյան օրն է

Շնորհավորում ենք հրաշք երգչին՝ մաղթելով լավագույնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: