Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Արև Սանթրոսյանի ծննդյան օրն է

Այսօր վաստակավոր դերասանուհի Արև Սանթրոսյանը նշում է ծննդյան վաթսունութամյակը: Նա ծնվել է Երևանում, դերասանի ընտանիքում: Հայրը վաստակավոր դերասան Պարույր Սանթրոսյանն է:

Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Արև Սանթրոսյանի ծննդյան օրն է

Սանթրոսյանները հայ թատրոնին շատ տաղանդավոր դերասաններ են տվել. դերասան է նաև Արևի եղբայրը՝ Արմենը:

Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Արև Սանթրոսյանի ծննդյան օրն է

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Արևն ընդունվել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժին, որտեղ ուսանել է Զավեն Տատինցյանի մոտ: Ուսումնառությունից հետո և մինչ այժմ Արև Սանթրոսյանը հաջողությամբ ու մեծ էներգիայով զբաղվում է սիրելի մասնագիտությամբ:

Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Արև Սանթրոսյանի ծննդյան օրն է

Հանդես գալով բազմաթիվ ներկայացումներում, ֆիլմերում, կերտելով բազմապիսի դերեր ու կերպարներ՝ Արև Սանթրոսյանը ձեռք է բերել մեծ սեր, հարգանք ու ճանաչում:

Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Արև Սանթրոսյանի ծննդյան օրն է

Ա. Սանթրոսյանը նաև զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Նորքի Հայոդաց տանը: Արև Սանթրոսյանը ունի երկու դուստր, ովքեր ևս թատերական, դերասանական արվեստի նվիրյալներ են:

Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Արև Սանթրոսյանի ծննդյան օրն է

Արև Սանթրոսյանի դուստրերը՝ Շուշան ու Տաթև Ղազարյանները, դերասանուհիներ են, ովքեր ևս զուգահեռ զբաղվում են մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով դերասանական բաժիններում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: