Հպարտ եմ, որ հայրենիքս ունի Ձեր նման Վարչապետ․ Տարոն Չախոյանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբույան էջում կիսվել է վարչապետ Փաշինյանի օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ արված մի լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

Հպարտ եմ, որ հայրենիքս ունի Ձեր նման Վարչապետ․ Տարոն Չախոյանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…

Այո, ծանր բեռ ես վերցրել ուսերիդ, թալանած, քարուքանդ եղած, տասնամյակներով անտերության մատնված երկիր ես փորձում շենացնել: Գիտեմ, մի քանի ճակատով ես կռվում, մեկի չէ, երկուսի չէ,հազարաների դեմ ես կռիվ տալիս:

Մարտահրավերները շատ են, շատ են սադրողները, դավաճանները, թակարդ լարողները, անտեղի քարկոծողները… անգամ երբեմնի մտերիմներդ են դավաճանում …

Հպարտ եմ, որ հայրենիքս ունի Ձեր նման Վարչապետ․ Տարոն Չախոյանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին

Մի քանի անգամ գրել եմ ու էլի կասեմ: Էս իշխանության հասցեին շատ ստեր են մոգոնել ու դեռ էլի կմոգոնեն: Նախկին թալանչիներ, ռևանշիստներ, մանր-մունր զանազան մունդռիկներ կփորձեն պիտակավորել ու զանազան ստերով վարկաբեկել էս կառավարությանը քո գլխավորությամբ։

Բայց ամեն մի խոհանոցային խոսակցությանը պետք չէ անդրադառնալ, ամեն մի բամբասանքչի լաչակավորի ասած պետք չէ կարևորել, ամեն մի անհայրենիքի, ով փորձում է ստահոդ լուրերով փրկել սեփական կաշին, պետք չէ լսել ու արժևորել…

Միայն արածդ գործով կապացուցես բոլորին քո ճշմարտացիությունը, արածդ գործով կամրագրես դեռևս հեղափոխության օրերին հնչեցրած գաղափարներն ու նպատակաները, արածդ գործով էլ կտաս բոլոր բամբասանքների հերքումը:

Ու վստահ եղիր, արածդ գործը անպայման կգնահատեն, արդեն գնահատում են… Քեզ մոտեցողների, ձեռքդ բռնողների աչքերի մեջ միայն սեր ու հարգանք է… Սեր ու հարգանքի թե քո անձի, թե արածդ գործի հանդեպ։

Հպարտ եմ, որ հայրենիքս ունի Ձեր նման Վարչապետ․ Տարոն Չախոյանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին

Միթե՞ սա չէ երջանկությունը … միթե՞ սա չէ ամենամեծ հարստությունը… Ում են պետք նախկինների՝ պետությունից, ազգից, ժողվրդից գողացած միլիոնները, ում էր պետք վերջիններիս զավթած իշխանությունը, որ այսօր ամեն վայրկյան ապրում են վախը սրտներում, ապրում են հազարավոր անեծքներ ստանալով, ապրում են պատմության մեջ արյունով իրենց անունը գրելով…

Հիրավի, ժողովրդի սերն է ամենամեծ հարստությունը, իսկ այսօր դու հարուստ ես, քան երբևէ։

Հպարտ եմ, որ հայրենիքս ունի Ձեր նման Վարչապետ․ Տարոն Չախոյանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին

Այո… պետք է անել, պետք է տեր կանգնել էս երկրին, պետք է փրկել ու զերծ պահել էս երկիրը անհայրենիք դավաճաններից, նախկին թալանչիներից, կոռումպացված նախկին պաշտոնյաներից, ստահոդ լուրեր տարածողներից, բանակը ազգի դեմ հանող մարդակերներից…

Ու անելու ենք, երկիր ենք շենացնելու, հեշտ չի լինելու, բայց անելու ենք…

Հպարտ եմ, որ հայրենիքս ունի Ձեր նման Վարչապետ․ Տարոն Չախոյանի բաց նամակը՝ վարչապետ Փաշինյանին

Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին…

Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ…

Ու ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Понравилась статья? Поделиться с друзьями: