«Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա.» նոր մանրամասներ առաջիկա դասերի մասին

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը նոր մանրամասներ է հայտնել դասերի կազմակերպման մասին: «Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն իր սոցցանցային հարթակում որոշակի կանոնների տեսքով տեղեկություն է հանրայնացրել, որը ռադիոկայանին փոխանցել է նախարար Ա. Հարությունյանը:

"Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա." նոր մանրամասներ առաջիկա դասերի մասին

Ն. Ղալեչյանի հանրայնացրած տեղեկության մեջ ասվում է, որ բոլոր սովորողները՝ աշակերտ, ուսանող, դասապրոցեսին ներկա են լինելու միայն դիմակներով: Հակահամավարակային ախտահանիչ միջոցները տրամադրվելու է ուսումնական հաստատության՝ դպրոցի կողմից:

"Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա." նոր մանրամասներ առաջիկա դասերի մասին

Նախարարը փոխանցել է, որ նախկին հնգօրյա գրաֆիկը փոխարինվելու է վեցօրյա գրաֆիկով, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել: Սովորողները նախկինից ավելի քիչ ժամանակ կանցկացնեն ուսումնական հաստատություններում:

"Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա." նոր մանրամասներ առաջիկա դասերի մասին

Ըստ ամենայնի, չեն գործի բուֆետները: Դասապրոցեսը կկազմակերպվի քսան աշակերտի մասնակցությամբ: Երգի դասին չեն երգի, կանցնեն միայն տեսական դասընթաց: Ֆիզկուլտուրայի դասին էլ չեն վազի կամ թռչկոտի: Նպատակը համավարակային տարածումը կանխելն է:

"Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա." նոր մանրամասներ առաջիկա դասերի մասին

Այս կետերը վերաբերում են պետական ու մասնավոր ուսումնական հաստատություններին: Առավել մանրամասն տեղեկություններ առաջիկայում էլի կհրապարակվեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: