Նոր երգի պրեմիերա Գևորգ Մարտիրոսյանից և Ռոզի Սամից. «Դայ-Դայ»

Գևորգ Մարտիրոսյանը համագործակցել է Ռոզի Սամի հետ՝ ստանալով դուետային հետաքրքիր պատկեր: Նրանք նոր ու գեղեցիկ երգ և տեսահոլովակ են ներկայացրել իրենց երկրպագուներին: Երգը ռուսերենով է, կոչվում է «Դայ-Դայ»:

Նոր երգի պրեմիերա Գևորգ Մարտիրոսյանից և Ռոզի Սամից. "Դայ-Դայ"

Երգի երաժշտության հեղինակը Հովիկ Գրիգորյանն է, իսկ խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանը: Տեսահոլովակի մշակմամբ զբաղվել է Տիգրան Ավետիսյանը: Տեսահոլովակում հիմնականում հանդես են գալիս երաժիշտները և դուետային զույգը՝ Գևորգն ու Ռոզին:

Նոր երգի պրեմիերա Գևորգ Մարտիրոսյանից և Ռոզի Սամից. "Դայ-Դայ"

Ինչպես և սպասելի էր, երգի թեմատիկան սիրային է: Երգում միմյանց հետ երկխոսության են մտնում երկու սիրող սրտեր՝ խոսելով իրենց զգացմունքների և ապրումների մասին: Նրանք իրար խորհուրդ են տալիս չթաքցնել ներսի ապրումները և այդպիսով չտանջել միմյանց:

Նոր երգի պրեմիերա Գևորգ Մարտիրոսյանից և Ռոզի Սամից. "Դայ-Դայ"

Երգը յութուբյան հարթակում ընդամենը ժամեր առաջ է հանրայնացվել: Այն այս մի քանի ժամվա ընթացքում բավականին դիտումներ ու հավանումներ է ստացել՝ արժանանալով գովաբանական մեկնաբանությունների:

Նոր երգի պրեմիերա Գևորգ Մարտիրոսյանից և Ռոզի Սամից. "Դայ-Դայ"

Գևորգ Մարտիրոսյանը միառժամանակ պասիվ դաշտում էր, և նրա երկրպագուների համար հաճելի անակնկալ էր սիրելի երգչի վերադարձը:

Понравилась статья? Поделиться с друзьями: