Այսօր օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի մարզիկ, օլիմպիական չեմպիոն ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է հիսուներկուամյակը։ Մարզիկը ծնվել է 1968ի օգոստոս տասնյոթին՝ Լենինականում։ Միլիտոսյանն 1992ի բարսելոնյան օլ․ խաղերի չեմպիոն է, 1988ի սեուլյան խաղերի՝ արծաթե մեդալակիր։ Նա աշխարհի և Եվրոպայի լավագույնն է դարձել 1989ին, երկու անգամ էլ ԽՍՀՄ չեմպիոն եղել՝ 1989ին և 1991ին։

Այսօր օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի ծննդյան օրն է

Ապագա չեմպիոնը ծանրամարտով սկսել է զբաղվել հորեղբորորդու՝ Վարդան Միլիտոսյանի մոտ՝ 1980ին։ Յոթ տարի անց ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքակի կազմում։ Իր կարիերայի ընթացքում կարողացել է երեք անգամ պոկման ռեկորդը սահմանել։ Նա երեք անգամ օլ․ խաղերի է մասնակցել՝ կարողանալով ոսկե և արծաթե պարգևի արժանանալ։

Այսօր օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի ծննդյան օրն է

1996ին Իսրայելը երրորդ անգամ մասնակցեց խաղերին՝ Ատլանտայում, որտեղ վեցերորդ տեղն զբաղեցրեց։ Երեք տարի անց՝ 1999ին, ավարտեց մարզական կարիերան և սկսեց մարզչությամբ զբաղվել։ 2003ից Գյումրիի ծանրամարտի դպրոցի տնօրենն է։

Այսօր օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի ծննդյան օրն է

2013ի դեկտեմբերի քսաներեքին պարգևատրվել է Մ․ Խորենացու մեդալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: