Այսօր Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է

Այսօր անվանի բեմադրիչ ու ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է։ Նա կյանքից հեռացել է 1988ի օգոստոս տասնյոթին՝ Երևանում։ Երևանյան դրամատիկական թատրոնի հիմնադիրը, ում անունն այժմ կրում է թատրոնը, ծնվել է 1923ի նոյեմբերի տասնչորսին՝ լոռվա Գարգառ գյուղում։ Նրա կենսաբանական հայրը եղել է Գեորգի Ենգիբարովը, որը նաև հանրահայտ Լեոնիդ Ենգիբարովի հայրն է, սակայն նա դաստիարակվել է Մկրտիչ Ղափլանյանի կողմից։

Այսօր Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է

Փոքրիկ Հրաչյայի տաղանդը վաղ տարիքում են նկատում՝ 1935ին հրավիրելով խաղալ երևանյան Պատանի հանդիսատեսի թատրոն։ Դերասանի աշխատանքի ընթացքում նա հասցրել է ավարտել ուսումը երևանյան գեղինստիտուտում, մասնակցել Հայրենականին, իսկ 1950ին որոշել փորձել ուժերը ռեժիսուրայում։

Այսօր Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է

Մեկնելով Մոսկվա՝ նա 1952ից 1954թթ-երին սովորել է մոսկովյան գեղթատրոնում՝ զուգահեռ աշխատելով ռեժիսոր Միխայիլ Կեդրովի օգնական։ Վերադառնալով Երևան՝ եղել է Պատանի հանդիսատեսի, Գ․ Սունդուկյանի անվ, Ա․ Սպենդիարյանի անվ․ թատրոնների գլխավոր ռեժիսորը։

Այսօր Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է

1966ից եղել է հայաստանյան թատգործիչների միության նախագահ։ Հիմնադրել է դրամատիկական թատրոնը, նաև դասավանդել իր ավարտած գեղինստիտուտում։

Այսօր Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է

Նրա երկու դուստրերից մեկը՝ Տաթևիկ Ղափլանյանը, հայտնի դերասանուհի էր։ Նա կյանքից հեռացել է 2010ին՝ հիսունութ տարեկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: