«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին.

Գ. Ալավերդյանի հարցը շարունակում է անորոշ ու խնդրահարույց մնալ: Մինչ պետական կառույցները փորձում են ուղիներ գտնել մոլորված սպային հայրենիք վերադարձնելու համար, Գ. Ալավերդյանի ընտանիքում ապավինում են աղոթքներին:

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին.

Սպան երկու բալիկի հայր է: Կրտսեր զավակը՝ տղան, երկու տարեկան է: Նրա անունը Միկա է: Ավագը՝ դուստրը, արդեն բոլորել է վեց տարին և պատրաստվում է դպրոց գնալ:

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին.

Գուրգենի տիկինը՝ Աննան, մասնագիտությամբ մանկավարժ է, կենսաբանության մասնագետ: Նա այս օրերին բավականին բարդ ու ծանր վիճակում է գտնվում:

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին.

Խոստովանել է, որ հնարավոր է իր մեջ ուժ գտնել չկարողանա դստերը՝ Վիկային, դպրոց տանելու համար: Գուցե դստեր համար կարևոր այդ իրադարձությունը մեկ տարով հետաձգեն:

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին.

Աննան պատմել է, որ Գուրգենը վերջերս էր Արցախյան զորամաս փոխադրվել, իսկ զուգահեռ դիտարկում էր Վարդենիկում ապրող ընտանիքին Արցախ տեղափոխելու հարցը: Նա հարմար կացարան և տիկնոջ համար համապատասխան աշխատանք էր փնտրում:

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին.

Այսօր կինը հույսով սպասում է, որ կկարգավորվի ամեն ինչ, սակայն դժվարանում է հայրիկին սպասող բալիկների հարցերին պատասխանել:

Понравилась статья? Поделиться с друзьями: