Այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

Մայր Թերեզան ՝ Ագնես Գոնջ Բոյադջին ծնվել է Օսմանական կայսրությունում՝ Սկոպեյում։ Ալբանական ընտանիքում է ծնվել, եղել է կրտսերը։ Թերեզայի ծնողները կաթոիլիկներ են եղել։ Ապահոված ընտանիքում է թերեզան ծնվել։

Այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

12  տարեկանից Ագնեսը, հետագայում Թերեզան երազել է կուսանոց գնալու մասին։ 1931ին Թերեզան դառնում է կուսակրոն։ Թերեզան ստեղծել է մոտ 400ից ավելի կազմակերպություններ, որոնք զբաղվել են հիվանդանոցաշինությամբ ու բարերարությամբ։ Թեպետև հայտնի է իր բարերարությամբ Թերեզան, սակայն կան նաև քննադատական մոտեցումեր նրա գործունեությանը, ի դեմս ֆինանսական մասի։

Այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

Քննադատությունը սկսվեց, երբ Սկոպյայում եղավ երկրաշարժ ու մայր Թերեզան հրաժարվեց ֆինանսներ տրամադրել իր ծննդավայրին։ Մյուս քննադատական մասը կապված էր կրոնական կոռուպցիայի հետ, որի դեմքը համարում էին մայր Թերեզային, ով գումարները փոխանցում էր հզորացնելու կրոնական ազդեցությունը։

Այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

1984ին սրտի կաթված ունեցավ մայր Թերեզան, երկրորդը 1989ին էր ։ 1991ին թոքաբորբը թուլացրեց նրա օրգանիզմը։  1997ին հիվանդացավ Մալարիայով և մահացավ Հնդկաստանում՝ Կալկուտայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: