Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի ծննդյան օրն է

Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում ապրող Սիմոնյանների ընտանիքում հայրենի սահմանների անառիկությունը պահպանելը կենսաձև է ու սկզբունք: Դեռ Արցախյան ազատամարտի ժամանակ առաջին զինվորագրվողներից է եղել Նվերի հայրը՝ Սարոն:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի ծննդյան օրն է

Սարոյի ընտանիքում վեց երեխա է մեծացել, որոնցից երեքը զինվորականներ են: Ընդ որում, Սիմոնյան երկու եղբայրները նույն վայրում են իրենց զինվորական ծառայությունն անցկացրել:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի ծննդյան օրն է

Ապրիլչորսյան մարտերի ժամանակ Նվերը եղբոր՝ Ազատի հետ նույն վայրում է պաշտպանել հայրենի սահմանը հակառակորդի մուտք գործելու վտանգից: Եղբայրը հիշում է, թե ինչ համառությամբ ու համարձակությամբ են իրենք պայքարել տանկերի դեմ, իսկ եղբայրն ընկել ու վերջին շունչը փչել է հենց եղբոր՝ Ազատի գրկում:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի ծննդյան օրն է

Տատիկը՝ Սվետլանան, և մայրը մեծ հուզմունքով են հիշում տղայի հետ վերջին հեռախոսազրույցը: Տատիկը հիշում է, թե Նվերն ինչ վստահությամբ է իրեն հանգստացրել: Նա առանց արցունքների չի կարողանում հիշել թոռան հոգատարությունը:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի ծննդյան օրն է

Նվերը նոյեմբեր ամսին նշանվել էր և պատրաստվում էր ամուսնանալ: Այսօր կլրանար հերոսի երեսուն ամյակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: