Կորոնավիրուսի համավարակը նոր համավարակի կհանգեցնի

ԱՀԿ-ի գիտնականներն զգուշացրել են, որ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակից հետո կարող է ճարպակալման համավարակ սկսվել: Դանիացի գիտնականներն ուսումնասիրել են քովիդային ախտի հետևանքները և նման եզրահանգման եկել։

Կորոնավիրուսի համավարակը նոր համավարակի կհանգեցնի

Կոպենհագենի և Օրհուսի պետհամալսարանների մասնագետների խոսքով՝ ինքնամեկուսացումը կհանգեցնի ճարպակալմամբ տառապողների թվի աճի: Քովիդային ախտի համավարակից բխող սահմանափակումներն ստեղծում են հոգեբանա — սոցիալական ոչ պաշտպանությանված լինելու զգացում՝ ստիպելով մարդկանց շատ ուտել:

Կորոնավիրուսի համավարակը նոր համավարակի կհանգեցնի

Բժիշկների խոսքով՝ ճարպակալումը ծանր առողջական հետևանքների կարող է հանգեցնել, քանզի ճգնաժամային իրավիճակը, իր հերթին, մարդկանց ստիպում ավելի մատչելի մթերք գնել, որոնք օժտված են ավելի բարձր կալորիականությամբ:

Կորոնավիրուսի համավարակը նոր համավարակի կհանգեցնի

Շատ ուտելուն նպաստում է անառողջ սննդի կողմից ախորժակի խթանումը և միայնակ լինելու զգացումը։ Հետևանքներն ավելի ցայտուն են, քանզի համավարակային օրերին շատերը տնից են աշխատում։ Եթե այս միտումը շարունակվի, աղետի կվերածվի, ուստի հարկ է լուծել խնդիրը՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակը վերացնելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: