«Իմ գարուն»․ անչափ հուզիչ տեսահոլովակ՝ Սարգիս Եղիազարյանից

Հրաշք երգիչ Սարգիս Եղիազարյանը չքնաղ տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ գարուն»։ Անկրկնելի երգ, հուզառատ սյուժեով տեսահոլովակ, հրաշք Լիա Զախարյան․․․ ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել։ Երաժշտության հեղինակը Սարգիս Եղիազարյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը՝ Գուրո Գասպարյանի, միքսն ու մասթերինգը՝ Մելս Գասպարյանի։ Անկրկնելի տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։

«Իմ գարուն»․ անչափ հուզիչ տեսահոլովակ՝ Սարգիս Եղիազարյանից

Սարգսի աննման երգի տեսահոլովակի հերոս փոքրիկ Դավիթը պարզապես նորահայտ աստղ է։ Նա այնքան պայծառ ու գեղեցիկ է, որ աչք թարթել չի թողնում։ Սյուժեն ձգվում է Լիայի՝ հղիության մասին իմանալուց մինչ որդու չարաճճիությունները։

«Իմ գարուն»․ անչափ հուզիչ տեսահոլովակ՝ Սարգիս Եղիազարյանից

Անչափ համահունչ ու գեղեցիկ է ստացվել նաև տոնական տարեդարձի տեսանկարահանումը։ Զավեշտալի է տնային կադրերը, երիտասարդ ընտանիքի՝ բալիկ մեծացնելու առօրյա բարդություններն ու ուրախությունը, որը պարգևում է չարաճճիության կծիկ փոքրիկ ավազակ Դավիթը։

«Իմ գարուն»․ անչափ հուզիչ տեսահոլովակ՝ Սարգիս Եղիազարյանից

Վայելեք Սարգիս Եղիազարյանի քնքշանքով լի տեսահոլովակը, որը վստահաբար, կսիրվի բոլորի կողմից՝ ջերմ մթնոլորտի ու հրաշալի երգի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: