Ռուբեն Հախվերդյանի հուզիչ երգը

Ռ․ Հախվերդյանի զգայուն, փիլիսոփայական երգերը սերունդներին փոխանցում են իմաստ ու էմոցիա։ Այս երկու գործոնների համադրումը երևի Ռուբենին դարձնում է յուօրինակ արտիստ, ով չունի անալոգ։

Ռուբեն Հախվերդյանի հուզիչ երգը

Նրան օգնում է նաև ռեժիսորի մասնագիտացումը, երևակայության բազմագույն երանգների միջոցով, Հախվերդյանը մինի պիեսներ է ստեղծում իր կատարումներով ։ Թատերայնացված են երգերը Հախվերդյանի, պատմություններ են, որոնց ֆաբուլան կյանքից է։ Հախվերդյանը գուցե ստացված ռեժիսոր դառնար, որովհետև ուսանողական տարիներին հաջողել էր մի քանի ներկայացում ու արժանացել էր տեսաբանների հուսադրող գնահատականների։

Ռուբեն Հախվերդյանի հուզիչ երգը

Ռուբենի կերպարը խնդրահարույց է ու հաճախ նա հայտնվում է պատմությունների մեջ, որոնք երբեմն ի շահ իրեն չեն լինում, այլ ընդհակառակը, խանգարում են իր արտիստական իմիջին։ Ռուբենի երգերը երիտասարդները ևս ընկալում, ըմբռնում են ու սա է հենց իր գաղտիքը կամ առանձնահատկությունը։

Ռուբեն Հախվերդյանի հուզիչ երգը

Ռուբենը նաև մանկական երգերի շարքեր ունի, ու դրա համար ասում է, որ իր երգերը զրոյից հարյուր մեկ տարեկանների համար են։

Понравилась статья? Поделиться с друзьями: