Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հայրը Ծովինար ջրամբարում ձուկ որսալիս…

Քիչ առաջ ողբերգական ելքով դժբախտ դեպք է եղել Կոտայքի ջրամբարներից մեկում: Ծովինար կոչվող ջրամբարում քաղաքացին ձուկ է որսացել: Հանկարծ նա նկատել է, որ դուստրը խեղդվում է: Նա կարողացել է դստերը դուրս բերել ջրամբարից:

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հայրը Ծովինար ջրամբարում ձուկ որսալիս...

Անմիջապես փրկարարական կանչ է ձևակերպվել, երեխային արագորեն փոխադրել են մոտակա հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին աղջնակը մահացել է՝ առանց գիտակցության գալու: Հիվանդանոց են հասցրել արդեն մահացած փոքրիկին: Հիվանդանոցից դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հայրը Ծովինար ջրամբարում ձուկ որսալիս...

Աղջնակը տասը տարեկան էր: Նրա անունը Կարինե էր: Հայրը պատմել է, որ դստրիկին իր հետ բերել էր ձուկ որսալու: Երեխային նա մի պահ կորցրել է տեսադաշտից, իսկ քիչ անց նկատել է, որ երեխան ջրամբարում է:

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հայրը Ծովինար ջրամբարում ձուկ որսալիս...

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրից քիչ ավելի ուշ՝ ժամը մոտավորապես 16:30-ն ընկած ժամանակահատվածում: Երեխայի հայրը ապրում է Հրազդանի մոտակայքում գտնվող համայնքներից մեկում:

Понравилась статья? Поделиться с друзьями: