Մահացել է 12-ամյա մոտոցիկլիստը

Ռուսաստանյան մոտոցիկլետային ֆեդերացիան հայտնել է երիտասարդ մարզիկ տասներկուամյա Գրիգորի Լոզինսկիի մահվան բոթը։ Բալիկը մահացել է՝ գիտակցության չգալով։ Բժիշկները մեկ շաբաթ պայքարել են նրա կյանքի համար, բայց, ցավոք, ստացած վնասվածքները խլեցին նրա կյանքը։

Մահացել է 12-ամյա մոտոցիկլիստը

Մրցումները տեղի էին ունեցել մոտոքրոսի դպրոցում՝ օգոստոսի տասնհինգին։ Մրցումներից առաջ բաց մարզում էր կազմակերպվել, որի ընթացքում տղան լուրջ վնասվածքներ է ստացել՝ մոտոցիկլետից ընկնելուց հետո։ Նրան շտապ հոսպիտալացրել են Իվանովոյի մարզային հիվանդանոց՝ բազում վնասվածքներով և հաշված րոպեներ անց կոմայի մեջ է ընկել։

Մահացել է 12-ամյա մոտոցիկլիստը

Ներկաներից մեկը նշել է՝ նա նետվել է եզրագծից հարյուր հարյուրհիսուն մետր այնկողմ։ Նրան անմիջապես արհեստական շնչառություն և սրտի մերսում է արվել, սակայն նա գիտակցության չի եկել։ Ժամանած բժիշկը ներարկում է արել և կաթիլային միացրել։

Մահացել է 12-ամյա մոտոցիկլիստը

Հիվանդանոցում նրան արհեստական շնչառական սարքին են միացրել՝ թոքերի վնասվածքից վերականգնելու համար, սակայն փրկել չի հաջողվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: