Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյանի անմահ հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար երեսունչորս տարեկան։ Ծնվել է 1986ի օգոստոս քսանչորսին՝ Մարտակերտի Վանք գյուղում։ Անցնելով պարտադիր զինծառայություն՝ անցել է պայմանագրային ծառայության Թալիշում։ Այնտեղ էլ ծանոթացել է սիրելիի՝ Անուշի հետ, որը նույնպես զինծառայող է։

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

Զույգն ամուսնացել է և հասցրել միասին ապրել վեց ամիս։ Գեղամը երկրային կյանքը լքել է ամուսնության վեցամսյակի օրը՝ ապրիլի երեքին։ Նույն օրն էլ Անուշն իմացել է՝ հղի է իրենց առաջնեկով։ Գեղամն այդպես էլ չի իմացել, որ հայր է դառնալու, քանի որ չի հասցրել խոսել կնոջ հետ։

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

Հիշելով այդ օրը՝ Անուշը նշում է՝ երկուսն էլ հերթապահության են եղել, երբ տագնապ է հայտարարվել։ Դա նրանց վերջին հանդիպումն էր։ 2016ի նոյեմբերին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը։

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

Հետմահու Գեղամը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: