Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Այսօր Սաշա Գալստյանը կբոլորեր ծննդյան քսանչորսամյակը, եթե չորս տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան դեպքերի ժամանակ չանմահանար:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Արմավիրում ծնված Սաշան ավարտել է Մեծամորի դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո Սաշան ուսումնառությունը շարունակել է Արմավիրի պետական բժշկական քոլեջում՝ գերացանցությամբ ավարտելով այն:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Քոլեջն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Հայբուսակ բժշկական համալսարան՝ քոլեջի կրթության հիման վրա միանգամից երրորդ կուրս նստելով: Նա սովորել է ստոմֆակում՝ զուգահեռ զբաղվելով սպորտով, ուսումնասիրելով համակարգչային գործ և անգլերեն:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

2015 թվականին զորակոչվելով բանակ՝ Սաշան իրեն նույնքան փայլուն է դրսևորել նաև զինծառայության մեջ՝ արժանանալով պարգևատրումների և գովասանագրերի: Չի ուշացել նաև սերժանտի կոչումը:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Ապրիլերկուսյան գիշերը Սաշան սահմանապահ չորսհոգանոց ուժերի ավագն էր, և հանգամանքների բերումով ինքն է ստանձնում խմբի ղեկավարումը, հրահանգավորումը: Գիշերային մարտերը ձգվում են հինգ ժամ:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Սաշան ընկնում է դիպnւկшհшրի գնդակից՝ անավարտ թողնելով իր երիտասարդական նպատակները: Նա հետմահու բարձր պարգևների է արժանացել հայաստանյան և արցախյան ղեկավարության կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: