Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

Տասնչորս տարի առաջ այս օրն իր մահկանացուն է կնքել Ամենայն հայոց բանաստեղծուհին: Նա ոչ միայն հրաշալի պոետ էր, տաղանդավոր գրող, վառ անհատականություն, այլ նաև սկզբույքային և հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացի էր:

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

Արդեն տասնչորս տարի է, ինչ նրան ճանաչողները, նրան գնահատողները այս օրը սկսում են նրա տուն թանգարանի մոտ և ավարտում Կոմիտասի անվան պանթեոնում:

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

Սիլվա Կապուտիկյանի մասին գրչընկերները, մասնագետ ծանոթները, ովքեր շփում են ունեցել բասատեղծուհու հետ ու տեղյակ են նրա կյանքի մանրամասներին, նշում են, որ նրա ապրած կյանքի ու ստեղծագործությունների միջև անջրպետ կամ որևէ տարբերություն չկար:

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

Բանաստեղծուհին գրում էր ապրվածը, տեսածը: Անկեղծությունն ու ճշմարտությունն էր նրա դավանանքը և ստեղծագործական գործունեության հաջողությունների բանալին, մարդկանց սրտերը տանող ուղին:

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

Վերջին տարիներին գրված բանաստեղծուհու նոթերը, ստեղծագործությունները, էսսեները լավագույնս արտահայտում են նրա մարդկային և քաղաքացիական բարձր հատկանիշները, երկրով ու ժողովրդով մշտապես անհանգիստ տեսակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: