Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը, որը վերջերս մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով հրաշք դստերը՝ Մոնթեային, նոր լուսանկարներ է զետեղել իր էջում։

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Կադրերից մեկում նա նայում է փոքրիկ դստերը՝ լայն ժպիտով։ «Առավոտները երբեք ավելի օրհնված չեն եղել»,- գրել է նա՝ ուղեկցելով գրառումը սրտիկ սմայլիկով։ Հրաշք Մոնթեան զոլավոր շագանակագույն բոդի է կրում, որը հիանալի կերպով համահունչ է նրա գեղեցիկ աչուկների հետ։

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Մյուս կադրում պատկերված է փոքրիկ Մոնթեան, որը մուշ — մուշ քնած է։ Կադրը նա մակագրել է «Մեր քնած գեղեցկություն»։ Փոքրիկ հրաշքը շագանակագույն բոդի է կրում։ Նրա խոշոր աչուկները և երկար թարթիչները պարզապես զմայլիչ են։

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք՝ հղիության վերջին ամիսներին Տաթևիկն ընտրյալի հետ մեկնել էր Դանիա՝ ծնողների մոտ։ Այնտեղ լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ հրաշք Մոնթեան, որի անվան ընտրությունը, իհարկե, պատահական չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями: