Ամեն անգամ, երբ մոռանում եմ հինգը մատիս եղունգները կտրել, հիշում եմ, որ Մայրս հինգ երեխա է մեծացրել

Ամեն անգամ, երբ մոռանում եմ հինգը մատիս եղունգները կտրել, հիշում եմ, որ Մայրս հինգ երեխա է մեծացրել

Ամեն անգամ, երբ մոռանում եմ հինգը մատիս եղունգները կտրել, հիշում եմ, որ Մայրս հինգ երեխա է մեծացրել։ Ընդ որում, չորսը տղա, ընդ որում, մեկը՝ ես։ Եղածն ի՞նչ է, հինգը մատ, երեք րոպեի գործ, բայց մի ասա՝ չորս տղա, չորս անհատականություն, սուրճը տարբեր քաղցրությամբ սիրող չորս հոգի…

Բայց նա երբեք չմոռացավ, թե ում շորն է լվանալու, ումը արդուկելու, ումը կարկատան անելու, նա չմոռացավ, թե մեզնից յուրաքանչյուրն ի՞նչ է սիրում ուտել, որքա՞ն է սիրում ուտել և անգամ ի՞նչ ամանի մեջ է սիրում ուտել։

Ամեն անգամ, երբ մոռանում եմ հինգը մատիս եղունգները կտրել, հիշում եմ, որ Մայրս հինգ երեխա է մեծացրել

Նա չմոռացավ, թե մեզնից ով, որ տարիքում է սկսել խոսել, քայլել, առաջին բառն ասել, կամ թե՝ սիրահարվել։ Նա մեր մասին ոչինչ չմոռացավ, փոխարենը մոռացավ իր անձնական կյանքի, իր երազանքների մասին: Կարողացավ իր կյանքը բաժանել հինգի, այո՛, մեկը բաժանել հինգի, իսկ մենք, մեր առաջին պարզ ու կարևոր նպատակը, հինգը մեկին բաժանելն է, որ Մայրս, Իմ Աստված Մայրը, երբեք չփոշմանի, որ իր սիրտը բաժանել է հինգի և Մայրական սկուտեղի վրա հյուրասիրել մեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: