Ամենագեղեցիկ կինն ծերացած մայրն է. Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին.

Կյանքը շատ արագ է անցնում, ասես մի ակնթարթ լինի, և գալիս է մի օր դու հասկանում ես, թե որքան բան չես հասցրել անել: Կարծես երեկ լիներ, որ սենյակում խաղում էիր, հետո գնացիր մանկապարտեզ, հիշողությանդ մեջ վառ է առաջին դպրոցական օրը, մի օր էլ հնչում է վերջին զանգը, լավ հիշում ես առաջին օրը բուհում ու այս բոլոր հիշողություններում ներկա է մի վառ կերպար, մայրիկը, առավոտից մինչև ուշ երեկո քեզանով ու ընտանիքի հոգսով ապրող մայրիկը,  եփող, լվացող, թխող արդուկող, անվերջ բանող մայրիկը, միշտ ժպտացող, համբերատար մայրիկը, ու չես նկատում թե ինչպես են նրա դեմքին կնճիռներ հայտնվում, չես նկատում, թե ինչպես է երիտասարդ, գեղեցիկ, հոգատար մայրիկը ծերանում:

Ամենագեղեցիկ կինն ծերացած մայրն է. Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին.

Չես նկատում, որովհետև նրան ավելի քիչ ես տեսնում, քանի որ զբաղված ես քո գործերով: Ու մի օր էլ տեսնում ես, որ ծերացել է մայրիկը ու հասկանում ես, որ ժամանակը ճիշտ չես գնահատել ու բաց ես թողել ամենաթանկ բանը մայրիկի կողքին շատ լինելու հնարավորությունը, նրա ձայնը ավելի շատ լսելու, նրա ձեռքը բռնելու հնարավորությունը: Եվ այդժամ ուզում ես անվերջ նայել այդ
ամենագեղեցիկ, ամենահաճելի, ամենաբարի, ամենահամբերատար, ամենահանդուրժող, ամենա…ամենա.. կնոջը: ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՄԱՅՐԻԿ:
Սիրեք ծնողներին ու գնահատեք նրանց հետ անցկացրած ամեն րոպեն. Դա կայնքում ամենամեծ պարգևներից է: Նրանք ովքեր զրկված են այդ հնարավորությունից սրտի ցավով կհաստատեն դա:

Ամենագեղեցիկ կինն ծերացած մայրն է. Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին.

Понравилась статья? Поделиться с друзьями: