Սյունիքի մարզի խորտակված եկեղեցու առեղծվածը

Սյունիքի մարզի Տոլորս համայնքում մի եկեղեցի կա, որի մասին քչերը գիտեն: Խորհրդային շրջանում, հաշվի չառնելով հին եկեղեցական կառույցի գոյությունը, եկեղեցու գտնվելու վայրում ջրամբար է կառուցվում, ինչի արդյունքում եկեղեցական կառույցը մնում է ջրի տակ:

Սյունիքի մարզի խորտակված եկեղեցու առեղծվածը

Եկեղեցին կոչվում է Սուրբ Հռիփսիմե: Եկեղեցական կառույցի ներսում գտնվող հին խաչքարերի ու կառույցների գոյությունը թույլ է տալիս ենթադրել, որ կառույցը բավակին հին պատմություն ունի:

Սյունիքի մարզի խորտակված եկեղեցու առեղծվածը

Տեսակետ կա, որ եկեղեցին կառուցվել է շատ ավելի հին կառույցի հիման վրա:

Սյունիքի մարզի խորտակված եկեղեցու առեղծվածը

Տեղաբնակների համար առաջնահերթ է եկեղեցական կառույցի փրկության հարցը: Հեռանկարները տարբեր են. քննարկվում են եկեղեցու շուրջը ակվարիում կառուցելուց մինչև քարերի համարակալման միջոցով եկեղեցու տեղափոխման ծրագրեր:

Սյունիքի մարզի խորտակված եկեղեցու առեղծվածը

Տոլորսցիները գտնում են, որ եկեղեցական կառույցի վերականգնման գործընթացը կնպաստի նաև տեղում զբոսաշրջության զարգացմանը, ինչն էլ օգուտ կբերի գյուղի համայնքային բյուջեին:

Սյունիքի մարզի խորտակված եկեղեցու առեղծվածը

Դեռ միջնադարում բավականին ավերված եկեղեցին այսօր առավել անմխիթար վիճակում է ջրի մշտական գոյության պայմաններում:

Понравилась статья? Поделиться с друзьями: