Նայե՛ք նրանց․․․նրանք մեր առաջնագծի տղերքն են․․․մեր խաղաղության ապավենները․․․

Մեր փոքր երկիրը մշտապես գտնվում է պատերազմի վտանգի առաջ։ Ամեն րոպե ու վայրկյան թշնամին պատրաստ է մեզ անակնկալի բերել։

Նայե՛ք նրանց․․․նրանք մեր առաջնագծի տղերքն են․․․մեր խաղաղության ապավենները․․․

Դրսևորել անմարդկային,վայրենի վարքագիծ ու հրահրել մեծ գործողությունների, և հենց դա է պատճառը,որ հայ մարդը իրավունք չունի թուլանալու,վտանգի զգացումը կորցնելու։ Հայի ոգին միշտ անկոտրում է և տոկուն։ Հայորդիները գիտեն հաղթանակի և անկախ պետություն ունենալու գինը։

Նայե՛ք նրանց․․․նրանք մեր առաջնագծի տղերքն են․․․մեր խաղաղության ապավենները․․․

Զինվորները մեր ուժն ու հպարտութունն են, մեր ապագայի միակ երաշխքը ու մեր ապավենը։ Որտեղի՞ց այս երիտասարդների մեջ այդքան ուժ,համբերություն ու համառություն։Նրանց աչքերում պարզություն է,սեր հայրենիքի, ծնողի ու սիրած աղջկա հանդեպ։

Նրանց աչքերում սպասում է, սպասում խախաղության,որովհետև հայ զինվորները ի տարբերություն մեր հարևանների, խաղաղության զինվորներ են և եթե խաղաղությունը թշնամին ուզենա խլել, ապա այդ պարզ աչքերում կհայտնվի հայրենիքը,սեփական հողը պաշտպանելու կիրքը,որի դեմ բոլոր թշնամիները անզոր են։

Նայե՛ք նրանց․․․նրանք մեր առաջնագծի տղերքն են․․․մեր խաղաղության ապավենները․․․

Նայեք այս տղաներին, նրանք ձեր հանգստության,ձեր խաղաղության գրավականն են։ 18-ամյա պատանիներ,որոնց ուսերին դրվում է մեծ ու երբեմն ծանր պատասխանատվություն,որին հայ զավակները պատրաստ են ծնված օրվանից,որովհետև նրանց գեներում հոսում է հաղթողների արյունը։

Լուսանկարները՝Արմեն Երամիշյանի

Понравилась статья? Поделиться с друзьями: