Այսօր Նունե Եսայանի ծննդյան օրն է

Այսօր անկրկնելի երգչուհի Նունե Եսայանի ծննդյան օրն է։ Անհավատալի է, բայց նա տոնում է հիսունմեկերորդ տարեդարձը։ Նունեն ծնվել է 1969-ի օգոստոսյան այս օրը՝ Երևանում։ Դպրոցում ուսանելուց հետո՝ կրթությունը շարունակել է պոլիտեխնիկ համալսարանում՝ զուգահեռաբար մասնակցելով ժողերգի խմբի աշխատանքներին։

Այսօր Նունե Եսայանի ծննդյան օրն է

1987-ին, հասկանալով, որ երգն է իր ապագան, փոխել է մասնագիտությունը և 1988-ին ընդունվել երևանյան ջազ և էստրադայի պետքոլեջ՝ ուսանելով ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մոտ։ 1990-ին ավարտել և պետքոլեջը՝ ընդունվելով Կ․ Օրբելյանի ղեկավարած Հայաստանյան էստրադային պետնվագախումբ՝ որպես մեներգչուհի։

Այսօր Նունե Եսայանի ծննդյան օրն է

Նունեն մեծ ավանդ ունի հայաստանյան երգարվեստում։ Մասնակցելով աշխարհի բազում մրցույթների՝ արժանացել է մրցանակների։ Ավելի քան տասը ձայնասկավառակ է թողարկել, քսանից ավելի տեսահոլովակ։

Այսօր Նունե Եսայանի ծննդյան օրն է

Բազում մենահամերգներ է ունեցել հայաստանյան հողում և ողջ աշխարհում՝ ամենուրեք կատարելով հայ ժողովրդական հրաշալի երգերը՝ թարմ պահելով դրանք։

Понравилась статья? Поделиться с друзьями: