Սևանցի 6-ամյա տղան հաղթել է մեծահասակների մրցույթում

Սևանցի վեցնամյա Մհեր Հարությունյանը հայաստանյան խոհարարական մրցույթի հաղթող է դարձել։ Տղան խոհարարական դասընթացների է մասնակցել Գորիսում, ապա մրցույթի։ Ամենակրտսեր մասնակից Մհերը զարմացրել է ժյուրիի բոլոր անդամներին և հաղթել՝ իր պատրաստած համեղագույն աղցանի և լցոնած ձկան շնորհիվ։

Սևանցի 6-ամյա տղան հաղթել է մեծահասակների մրցույթում

Մհերը խոհարարությամբ հետաքրքրվել է երեք տարեկանից՝ նայելով մայրիկին և տատիկին։

Սևանցի 6-ամյա տղան հաղթել է մեծահասակների մրցույթում

Նա հատկապես տատիկին օգնում էր գաթա պատրաստել, ապա՝ տորթեր և աղցաններ։

Սևանցի 6-ամյա տղան հաղթել է մեծահասակների մրցույթում

Իսկ հաղթանակից օրեր անց նա հրավիրվել է Խոհարարական ավանդույթների պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի մոտ, ինչի մասին վերջինս գրառում էր կատարել՝ իր հիացմունքը հայտնելով փոքրիկի տաղանդի վերաբերյալ։

Սևանցի 6-ամյա տղան հաղթել է մեծահասակների մրցույթում

Նա խոստացել է ամեն կերպ աջակցել Մհերին՝ իր երազանքները կատարելու համար։

Սևանցի 6-ամյա տղան հաղթել է մեծահասակների մրցույթում

Նշենք՝ փոքրիկ տաղանդը հիմա էլ տոլմայի փառատոնին է պատրաստվում մասնակցել։ Նա նշում է՝ ապագայում ցանկանում է հայտնի խոհարար դառնալ և հայրենի Սևանում իր ռեստորանը բացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: