«Այսօր Արփին Մկրտվում է». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել

Շարունակելով շաբաթվա մեկնարկի աշխատանքային գրաֆիկին համապատասխան մարզային այցելությունները՝ Ն. Փաշինյանն այսօր ևս համայնքներում է եղել, իսկ մինչ նա աշխատանքային այցերով համայնքներ է մեկնում, Ա. Հակոբյանը կազմակերպում է ընտանեկան կյանքը:

"Այսօր Արփին Մկրտվում է". Նիկոլ Փաշինյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել

Երեկ Արփիի հինգ տարին է լրացել, իսկ այսօր երեխային մկրտել են: Սկզբում Ն. Փաշինյանը լուսանկար է հանրայնացրել՝ տեղեկացնելով այդ մասին, իսկ հետո նաև մի կարճատև տեսանյութ մկրտությունից:

"Այսօր Արփին Մկրտվում է". Նիկոլ Փաշինյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել

Տեսանյութում երևում է, որ եկեղեցում են հավաքվել ընտանիքի անդամները, Ա. Հակոբյանի եղբայրը և ընտանեկան քավորը՝ Հայկ Ղալումյանը՝ իր ընտանիքի անդամների հետ միասին:

"Այսօր Արփին Մկրտվում է". Նիկոլ Փաշինյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել

Շատ նեղ շրջանակներում Արփին մկրտություն է ստացել և ինչպես հայրն է հայտնում, եկեղեցական, մկրտության կանոններին համապատասխան նա դարձել է Արփի-Աննա: Ինչպես երևում է, ընտանիքը հավատարիմ է իր որդեգրած համեստ չափանիշներին ու սկզբունքներին:

"Այսօր Արփին Մկրտվում է". Նիկոլ Փաշինյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել

Ն. Փաշինյանի հանրայնացրած փոքրիկ նկարահանված նյութը, որտեղ երևում է Արփիի մկրտությունից մի հատված, ներկայացնում ենք կից:

Արփին դարձավ Արփի-Աննա:)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 18 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: