17-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Ռուսաստանյան Ռուբլյովո մարզաբազայում տասնյոթամյա ֆուտբոլիստ է մահացել։ Միխայիլ Կոլոսովը կորցրել է գիտակցությունը հենց խաղադաշտում։

17-ամյա ֆուտբոլիստ է մահացել

««Ստրոգինո» ակումբի բուժաշխատակիցները նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ժամանել է շտապօգնության մեքենան։ Մոտ կես ժամ նրանք տեղում օգնություն են ցուցաբերել, ինչից հետո հիվանդանոց տեղափոխել տղային։ Մի քանի ժամ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց փրկել տղային չի հաջողվել»,- նշված է Ռուսաստանյան ֆուտբոլային միության հայտարարությունում։

17-ամյա ֆուտբոլիստ է մահացել

«Միշան առողջական խնդիրներ ընդհանրապես չուներ։ Մեկ շաբաթ առաջ բուժզննում էր անցել ու լիարժեք առողջ էր։ Ոչ մի շեղումներ երբեք չի ունեցել։ Նա միայն թեթև մրսածություն է ունեցել երեք տարին մեկ։ Մահվան պատճառը հայտնի չէ, դեռևս դիահերձում չի իրականացվել։ Բժիշկն ինձ ասել է՝ պարզապես սիրտն է կանգ առել»,- նշել է տղայի մայրը։

17-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Միխայիլը տասնյոթամյակը տոնել է մայիսի քսանմեկին։ Նրա հետ մեծ հույսեր էին կապում մարզիչները։

Понравилась статья? Поделиться с друзьями: