Չեխական երգչախումբը կատարում է հայ ֆիդայիներին նվիրված երգ. փշաքաղվել կարելի է

Չեխական քաղաքներից մեկում համերգ է տեղի ունեցել՝ նվիրված զինվորականներին: Չեխական «Կամպանելլա» երգչախումը համերգին հանդես է եկել հայկական երգով: Երգչախումբը կատարել է հայ ֆիդայիներին ձոնված հայտնի ու սիրված «Հայ ֆիդայիներ» երգը:

Չեխական երգչախումբը կատարում է հայ ֆիդայիներին նվիրված երգ. փշաքաղվել կարելի է

Երգն առավելաբար հնչել է երգչախմբի մեներգչուհիներից մեկի՝ Կարմեն Սարոյանովայի կողմից: Կարմենն ազգությամբ հայուհի է: Երգի ամբողջական կատարումը նա է ներկայացրել, իսկ երգչախումբը ձայնակցել է նրան:

Չեխական երգչախումբը կատարում է հայ ֆիդայիներին նվիրված երգ. փշաքաղվել կարելի է

Կարմենը կատարումից հետո կիսվել է իր զգացողություններով: Նա նշել է, որ կատարումը ոգեղեն է ստացվել, քանի որ ողջ ընթացքում նա պատկերացրել է, թե հանդիսատեսը հենց հայ ֆիդայիներն են, իսկ ինքը երգում է նրանց համար:

Չեխական երգչախումբը կատարում է հայ ֆիդայիներին նվիրված երգ. փշաքաղվել կարելի է

Կարմենի ծնողները գյումրեցիներ են, սակայն նա ծնվել է Չեխիայում: Նա պատմում է, որ իրենց երգչախմբին հաճախ է հայկական երգեր սովորեցնում, իսկ իրենք հաճույքով կատարում են դրանք, քանի որ շատ են հավանում: Աղջիկը ելույթներ ունենալ սկսել է տասնհինգամյա հասակից:

Понравилась статья? Поделиться с друзьями: