Նարինե Ոսկանյանը նոր տեսաուղերձ է հրապարակել. «Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»

Ն. Ոսկանյանի սրտային հիվանդության մասին լուրը միանգամից անհրաժեշտ արձագանքն է գտել: Նրան անմիջապես օգնելու ցանկություն են հայտնել դերասանուհու երկրպագուները: Դերասանուհին նոր տեսաուղերձով դիմել է իր առողջության համար անհանգստացող բոլոր մարդկանց:

Նարինե Ոսկանյանը նոր տեսաուղերձ է հրապարակել. "Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը"

Նա տեղեկացրել է, որ երկու բարերարներ փոխանցել են վիրահատության համար անհրաժեշտ ամբողջ գումարը: Սկզբում ամերիկաբնակ Գրիգոր Թերմեջյանն է անհրաժեշտ երեք միլիոնի չափով գումար փոխանցել, հետո՝ հայաստանաբնակ Ռուբեն Հայրապետյանը:

Նարինե Ոսկանյանը նոր տեսաուղերձ է հրապարակել. "Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը"

Դերասանուհին կապ է հաստատել Ռ. Հայրապետյանի հետ՝ հայտնելով, որ անհրաժեշտ չափով գումար արդեն կա, իր ուղարկած գումարը կարող է հետ վերցնել, սակայն վերջինս նշել է, որ դա նվեր է, որով Նարինեն կարող է իր հետվիրահատական ծախսերը հոգալ:

Նարինե Ոսկանյանը նոր տեսաուղերձ է հրապարակել. "Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը"

Դերասանուհին խոստանում է հրապարակել երկրպագուների ուղարկած գումարի չափը՝ հորդորելով այլևս գումար չուղարկել: Նա ապշած ու հիացած է իր երկրպագուների այդչափ հզոր ու հոգատար լինելու համգամանքով:

Դերասանուհին խոստանում է ավելացած գումարն ուղղել որևէ բարեգործական ծրագրի:

Опубликовано Нарине Восканян Четверг, 13 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: