Մանրամասներ ցավալի դեպքից. պատանին գլորվելով ընկել է ժայռից

Կիրակնօրյա ակտիվ հանգիստը ժայռ բարձրացող պատանու համար խիստ ցավալի հետևանքներ է ունեցել: Նա պատահաբար սայթաքել ու վայր է գլորվել ժայռի քսան մետրանոց բարձրությունից:

Մանրամասներ ցավալի դեպքից. պատանին գլորվելով ընկել է ժայռից

Անմիջապես կանչվել են համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: ԱԻՆ-ի աշխատակիցներն օպերատիվ կերպով տղային հանել են տեղանքից, որից հետո նրան փոխադրել են երևանյան Սուրբ Աստվածամայր հիվանդանոցային համալիր:

Մանրամասներ ցավալի դեպքից. պատանին գլորվելով ընկել է ժայռից

Հիվանդանոցային համալիրի լրատվության բաժնի պատասխանատու Գևորգ Դերձյանը տեղեկացնում է տղայի տարիքի և այլ մանրամասների մասին: Պարզվում է՝ նա տասնվեց տարեկան է: Երբ բերել են հիվանդանոց, նրա մոտ շոկ է եղել:

Մանրամասներ ցավալի դեպքից. պատանին գլորվելով ընկել է ժայռից

Տղան անգիտակից է եղել: Նա բազմաթիվ բեկորային կոտրվածքներ է ստացել ընկնելու արդյունքում: Կոտրվել են հինգ ողերը: Շարունակում է գտնվել բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ վիճակը ծանր է գնահատվել, նույնիսկ ծայրահեղ:

Մանրամասներ ցավալի դեպքից. պատանին գլորվելով ընկել է ժայռից

Գ. Դերձյանը խոստացել է լրացուցիչ այլ մանրամասնություններ ևս հայտնել, եթե պատանու առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ լինի:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: