Հայտնի երգչուհի է մահացել

Այսօր կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Վալենտինա Լեգկոստուպովան։ Նա հիսունչորս տարեկան էր։ Երգչուհին մահացել է հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով օրերս գլխի ծանր վնասվածքով հոսպիտալացվելուց հետո։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց վիճակը լուրջ էր։ Մահվան բոթը համացանցում հայտնել է Անդրեյ Սոբոլևը․ «Այսօր կյանքից հեռացել է Վալյան»։

Հայտնի երգչուհի է մահացել

Ավելի ուշ գույժը հաստատել է երգչուհու դուստրը՝ Անետ Բրիլը․ «Այսօր 15։30-ին մահացել է հիանալի ու պայծառ մարդը, աշխարհի լավագույն մայրիկը, դուստրն ու տատիկը։ Վառ հիշատակ․․․»,- գրել է քսանիննամյա դուստրը։

Հայտնի երգչուհի է մահացել

Նշենք՝ «Ягода-Малина» հիթով հայտնի Լեգկոստուպովան վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել ալկոհոլի ազդեցության տակ նարկոլոգիական հիվանդանոցում բուժվելու ընթացքում, որտեղ էր օգոստոսի վեցից՝ ամուսնու՝ Յուրի Ֆիրսովի հետ։

Հայտնի երգչուհի է մահացել

Քննությունը պարզում է, արդյոք, ամուսինը կապ ունի ողբերգության հետ։ Դուստրը, այնումենայնիվ, հակվում է մեղադրել բժիշկներին՝ իրողությունը թաքցնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: