Լուսանկար հիվանդանոցից ու մանրամասներ սիրված դերասանուհի առողջական վիճակից

Ն. Ոսկանյանի տեսաուղերձից հետո ընդամենը ժամերի ընթացքում հավաքված ողջ անհրաժեշտ գումարի շնորհիվ այսօր հնարավոր է եղել իրականացնել դերասանուհու սրտային բարդ վիրահատությունը:

Լուսանկար հիվանդանոցից ու մանրամասներ սիրված դերասանուհի առողջական վիճակից

Նա մինչ վիրահատության մտնելն իր առողջական վիճակով հետաքրքրվող լրատվամիջոցներին փոխանցել է, որ իրեն լավ է զգում և անհամբեր է, թե երբ դարձյալ հետ կվերադառնա բեմ՝ իր հանդիսատեսին ուրախացնելու:

Լուսանկար հիվանդանոցից ու մանրամասներ սիրված դերասանուհի առողջական վիճակից

Դերասանուհու հետվիրահատական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերն են անհանգստացած հաղորդագրություններ ուղարկում: Նա իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ վիրահատությյան ընթացքը հաջող է եղել, իսկ դերասանուհու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում:

Լուսանկար հիվանդանոցից ու մանրամասներ սիրված դերասանուհի առողջական վիճակից

Նա նաև գրել է, որ Ն. Ոսկանյանի տրամադրությունը սովորականի պես բարձր է: Ա. Հայրապետյանը լուսանկար է հանրայնացրել հիվանդանոցից, որտեղ դերասանուհին դեռևս վիրահատական սեղանի վրա է:

Լուսանկար հիվանդանոցից ու մանրամասներ սիրված դերասանուհի առողջական վիճակից

Ա. Հայրապետյանը հրապարակումն ավարտել է շնորհակալություն հայտնելով դերասանուհու առողջական վիճակով անհանգիստ բոլոր մարդկանցից:

Понравилась статья? Поделиться с друзьями: