«Իմանամ»․ ամառային պրեմիերա՝ Նարեկ Մեծ Հայքից և Գոռ Հակոբյանից

Հրաշալի երգիչներ Նարեկ Մեծ Հայքը և Գոռ Հակոբյանը շլացուցիչ պրեմիերա են ներկայացրել՝ «Իմանամ»։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Նարեկ Մեծ Հայքն է, գործիքավորումը՝ Արման Փահլևանյանի, միքսը և մասթերինգը՝ Գոռ Հակոբյանի։

«Իմանամ»․ ամառային պրեմիերա՝ Նարեկ Մեծ Հայքից և Գոռ Հակոբյանից

Հրաշալի տեսահոլովակը ցնցող գեղեցկություն ունի՝ լի արևային ջերմ նոտաներով։ Անչափ գեղեցիկ պատմությամբ սյուժետային գիծ է․ Չորս ընկերները որոշում են Սևան գնալ՝ ժամանցը վայելելու։ Հրաշալի տեսահոլովակի մոդելը Սոնա Դանիելյանն է։

«Իմանամ»․ ամառային պրեմիերա՝ Նարեկ Մեծ Հայքից և Գոռ Հակոբյանից

Տղաները զվարճանում են, լողում և ուրախանում։ Եվ հետո տեսնում է նրան՝ գեղեցկուհուն, որը գերում է իր սիրտը։ Հրեշտակային գեղեցկության Սոնան ճերմակ լողազգեստ է կրում, վրայից էլ ժանյակային գործված ցանցի տեսքով վերնազգեստ, որը քամուց գեղեցիկ տեսք է ստանում։ Հրաշալի տեսահոլովակ է ստացվել, որն անչափ ռիթմային, արևային և պայծառ է։

«Իմանամ»․ ամառային պրեմիերա՝ Նարեկ Մեծ Հայքից և Գոռ Հակոբյանից

Վայելեք Նարեկի և Գոռի հրաշալի պրեմիերան, որն անցնող ամառվա գլխավոր հիթը կարող է դառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: