Այսօր հանճարեղ Մետաքսյա Սիմոնյանի հիշատակի օրն է

Օգոստոսի 11ը Մետաքսյա Սիմոնյանի հիշատակի օրն է։ Թուրքմենական Աշխաբադում է ծնվել հրաշագեղ Մետաքսիան։

Այսօր հանճարեղ Մետաքսյա Սիմոնյանի հիշատակի օրն է

1926 ին, իսկ մահացել է 1987 ին։ Մետաքսյան ժողովրդական արտիստ դարձավ  1981ին։  1948ին թատերականը  ավարտեց՝ Աճեմյանի կուրսը։  1968ից նաև դասավանդում էր։ Ուսանողական տարիներին խաղաց Կատերինայի կերպարը՝ քնքուշ սիրտը պիեսից, որտեղ երևաց նրա շնորհը։

Այսօր հանճարեղ Մետաքսյա Սիմոնյանի հիշատակի օրն է

Մետաքսյան ճակատագրական կնոջ տեսակ էր բեմում։ Հմայքը անսպառ էր, երբ նա կանգնում էր բեմին՝ շողերը տարածվում էին։ Մետաքսիան հմայում էր բոլորին։ Հմայքը, ձայնը, արտաքինը ու շնորհը, Մետաքսիային դարձրեցին բեմի աստղ վառվող։ Նաստասյա Ֆիլիպովնայի կերպարը Մետաքսիայի բարձրակետն էր։ Հակասական Նաստյա-Մետաքսյան փոթորիկ էր բեմում։

Այսօր հանճարեղ Մետաքսյա Սիմոնյանի հիշատակի օրն է

Տովստոնոգովը տեսնելով Մետաքսիային ասել է, կուզեի տեսնել այսպիսի Նաստասիա մեր թատրոնում։ Մետաքսյան խաղացել է Սայաթ-Նովա ֆիլմում՝ Աննա, Արարատյան աղջիկը՝ Անուշ ու այլ ֆիլերում, բայց բեմական բեղունությունը ստվերում է կինոն Մետաքսիայի դեպքում։ Մետաքսիայի ձայնը նրբերանգներով շատերի ականջին է։ Այդ ձայնը գրկում է, ապտակում է, ատում է, սիրում է։ Հզորագույն հայ դերասանուհին մեր պարծանքն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: