Սրբազան անունը հրաժարվում եմ կիրառել այս երևույթի պարագայում. Րեգինա Պրազյանի կոշտ գրառումը

Րեգինա Պրազյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

Սրբազան անունը հրաժարվում եմ կիրառել այս երևույթի պարագայում. Րեգինա Պրազյանի կոշտ գրառումը

Սրբազան անունը հրաժարվում եմ օգտագործել այս երևույթի դեպքում՝ այն էլ այն պարագայում, երբ հանդիսանում է Գարեգին Բ կոչվող չարիքի եղբայրը։ Չգիտեմ, թե որ բարոյական իրավունքով են առհասարակ սրանց մոտ թողնում Աստծո տանը, որ մի հատ էլ եկեղեցին սարքել են իրենց հոր դուքյանը ու սրտի ուզած խրախճանքն էլ կազմակերպում են։ Եթե Ռուսաստանի Մոսկվա քաղաքի հայկական համայնքի ղեկավար ձևացող(իրենք են հորինել, որ ինքը համայնքի ղեկավարն է) Նորիկ Թևանյանի և Եզրաս Ներսիսյանի համար նորմալ է եկեղեցին КГБ подвал սարքելը ու իրենցից հազարապատիկ անգամ նամուսով մարդուն ստիպել եկեղեցու ներսում իրենց գողական «ռազբորկային» մասնակցել ու հետն էլ ներողություն խնդրել իրենց նման տականքներից՝ ապա ինձ համար ոչ միայն ընդունելի չէ, այլ դատապարտելի է։

Եկեղեցու տարածքը խաբեությամբ ձեռք բերած պարոն Նորայրին հուշեք, որ ինքը տարածքը եկեղեցու անվան տակ ձեռք բերելուց հետո չի ծառայեցրել նպատակին և հայկական մշակույթի կենտրոնի և հայկական դպրոցի փոխարեն այդ տարածքում հարմարավետ տեղավորել է իր խանութները։

Իր նմանի դեպքում ու իր կատարած տականքությունների դեպքում ինքը պետք է ներողություն խնդրեր ողջ ժողովրդից։ Բացի ներողությունը նաև շնորհակալություն չի հայտնել, որ մոսկվայաբնակ հայերի երեխաների ավելի հայեցի դաստիարակման հաշվին է իր բիզնեսները ծաղկում՝ այն տարածքի հաշվին, որում երեխաները պիտի Հայաստանը, մեր մշակույթը ու հայոց լեզուն ավելի լավ ճանաչեին։

Սրբազան անունը հրաժարվում եմ կիրառել այս երևույթի պարագայում. Րեգինա Պրազյանի կոշտ գրառումը

Իսկ պարոն Եզրասին փոխանցեք, որ իրեն պատկանող Rusarminfo-յում միայն գտա ապատեղեկատվություն և չգտա Կիպրոսում մասնակցած հարսանյաց արարողությունից հետո վաճառած խաչի պատմությունը։ Բա լուսաբանեք մեկ-մեկ, որ կողքից չիմանանք։

Վերոնշյալ երկուսը երբեք հայանպաստ գործունեություն չեն ծավալել ու թփրտում են միայն գողականների հետ իրենց կապերի հաշվին։ Ծիրանի պատմությունը դեռ կոկորդներին է ու չեն մարսել, որ ամենը իրենց պլանավորածով չեղավ ու տոննաներով ծիրանը չփչացավ։ Չէ որ որոշել էին, որ վերջում Եզրասն ու Նորայրը սպիտակ հրեշտակի թևեր կհագնեն ու իրենց աջակցությունը կցուցաբերեն, բայց միայն այն ժամանակ, երբ ծիրանը կփչանար և ժողովրդի մոտ դժգոհություններ կառաջանար ու հաստատ Հայաստանի կառավարությունը կլիներ մեղավոր։ Ի շնորհիվ պարոն Սարիբեկ Գևորգյանի և շատ այլ հայերի այդ հարցը պարզապես մի քանի րոպեյում լուծվեց։

Ես չգիտեմ պարոն Գևորգյանը ազերների հետ ինչ է խոսել, կամ դա ճիշտ էր թե ոչ, բայց վերևում նշածներիս դա որևէ բարոյական իրավունք չէր տալիս եկեղեցու ներսում կազմակերպել ամոթի արարողություն ու հետն էլ նկարել ու գցել համացանց։ Իսկ նկարողը մտքինս ա կամ մտքինիս տղան!

Սրբազան անունը հրաժարվում եմ կիրառել այս երևույթի պարագայում. Րեգինա Պրազյանի կոշտ գրառումը

Ու եթե հանկարծ որևէ տականքի կթվա, որ Աստծո տունը պղծելը, պատվիրանները չկատարելը և ծածուկ շատ շնություններ անելը մարսելու է, ապա չարաչար սխալվում է։ Սուրբ Սոֆիայի դեպքերը հիշեք ու վախեցեք Աստծո պատժից։ Իսկ ձեր 40 որը արդեն լրանում է!!!

Հ. Գ. Չմոռանանք, որ Եզրաս Ներսիսյանը այն տականքն է նաև, որը հեղափոխության օրերին եկեղեցու բակում հավաքված ավելի քան 60 հայ տղամարդկանց հանձնել էր ОМОН-ի ձեռքը՝ իսկ ինքը պատսպարվել եկեղեցու ներսում ու դռները փակել!!!

Понравилась статья? Поделиться с друзьями: