Արմինե Գրիգորյանը երկար դադարից հետո նոր երգ է ներկայացրել. «Կրակ եմ»

Արմինե Գրիգորյանը երկար ժամանակ մասնագիտական դադար էր վերցրել: Նա իր բացակայությունը երաժշտական դաշտից մեկնաբանում էր առողջական խնդիրներով, իսկ հետհեղափոխական շրջանում նաև այլ փակագծեր բացեց՝ խոսելով իր դժվարությունների մասին:

Արմինե Գրիգորյանը երկար դադարից հետո նոր երգ է ներկայացրել. "Կրակ եմ"

Երգչուհին ի վերջո նոր երգով ու տեսահոլովակով է հանդես եկել, որը միանգամայն սազական ու բնորոշ է իր էությանը: Երգը վերնագրված է «Կրակ եմ»:

Արմինե Գրիգորյանը երկար դադարից հետո նոր երգ է ներկայացրել. "Կրակ եմ"

Այն Արմինեի բնույթին համապատասխան կրակոտ ու էներգիայով լի, ակտիվ, աշխույժ, ռիթմիկ երգ է: Երգի տեսահոլովակում հանդես է գալիս միայն երգչուհին: Նա հիմնականում մեքենա է վարում, ճանապարհին է, կամ ձայնագրման ստուդիայում:

Արմինե Գրիգորյանը երկար դադարից հետո նոր երգ է ներկայացրել. "Կրակ եմ"

Տեսահոլովակը երբեմն ընդմիջարկվում է Արմինեի առավել վաղ տարիներին տված համերգային կադրերով: Երգի հեղինակը հենց երգչուհին է՝ Արմինե Գրիգորյանը, իսկ գործիքավորումն արել է Մուշեղ Մայիլյանը:

Արմինե Գրիգորյանը երկար դադարից հետո նոր երգ է ներկայացրել. "Կրակ եմ"

Բեք վոկալը երգչուհու եղբոր դուստրն է ապահովել՝ Նարե Գրիգորյանը: Երգը սիրով է ընդունվել: Դատելով յութուբյան մեկնաբանություններից՝ Արմինեի վերադարձը սպասված է եղել նրա երկրպագուների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: