Այսօր ժողովրդական երգչուհի, մեր մայրիկների ու տատիկների սիրելի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է. ուշագրավ մանրամասներ

Վալյա Սամվելյանը միանգամից սիրվեց հայ երաժշտասեր հասարակության կողմից: Նրա մուտքը սպասված էր, ձայնն ու կատարման կերպը՝ հաճելի և հոգեհարազատ: Սակայն ցավոք, նրա սպասված ու հաճելի ներկայությունը կարճատև եղավ. հիսուներեք տարեկանում սիրելի երգչուհին հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Նրա վաղաժամ մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել:

Այսօր ժողովրդական երգչուհի, մեր մայրիկների ու տատիկների սիրելի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է. ուշագրավ մանրամասներ

Վ. Սամվելյանը ծնվել էր Երևանում: Հայրը եկեղեցական խորհրդի նախագահ էր, իսկ մայրը երգում էր եկեղեցական երգչախմբում: Փոքրուց ապագա երգչուհին դաստիարակվել է հոգևոր արժեքներով: Երաժշտական առաջին քայլերը Վ. Սամվելյանն արել է դեռ մանկուց՝ հանդես գալով դպրոցական նվագախմբերում:

Այսօր ժողովրդական երգչուհի, մեր մայրիկների ու տատիկների սիրելի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է. ուշագրավ մանրամասներ

Առավել հասուն տարիքում Վալյան սկսում է տարբեր նվագախմբերում հանդես գալ՝ զուգահեռ աշխատելով Հայէլեկտրո և ապա նաև՝ սարքաշինական գործարաններում: Ապագա ամուսնուն՝ Կառլեն Գևորգյանին, հանդիպել է «Ժողգործիք» նվագախմբում:

Այսօր ժողովրդական երգչուհի, մեր մայրիկների ու տատիկների սիրելի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է. ուշագրավ մանրամասներ

Կյանքից վաղաժամ հեռացած մոր երաժշտական ալբոմի թողարկմանը հետամուտ է եղել նույն ասպարեզն ընտրած որդին՝ տաղանդավոր երաժիշտ Արա Գևորգյանը: Երգչուհու ծննդյան օրվա առիթով առաջարկում ենք վայելել նրա կատարումներից մեկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: