Այսօր դերասան, ռեժիսոր, անսահման բարի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Երվանդ Մանարյանը ծնվել է Իրաքում, դպրոցական և բարձրագույն կրթությունը ստացել է ծննդավայր Արաքի նախ Հայկազյան դպրոցում, ապա նաև մայրաքաղաք Թեհրանի պարսկական և ամերիկյան քոլջներում:

Այսօր դերասան, ռեժիսոր, անսահման բարի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Նա քսաներկու տարեկան է եղել, երբ վերադարձել են Հայաստան: Այստեղ նա սովորել է Թատերական ինստիտուտում՝ ավարտելով ռեժիսորական ֆակուլտետը: Ուսումնառությանը զուգահեռ և դրանից հետո սկսվել է նրա դերասանական, ապա նաև ռեժիսորական գործունեությունը:

Այսօր դերասան, ռեժիսոր, անսահման բարի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Կյանքի բովանդակալից ընթացքի ժամանակ հասցրել է լինել Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, նկարահանվել է բազմաթիվ փաստավավերագրական ու գեղարվեստական ֆիլմերում: Հատկանշական է «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ու սիրված ֆիլմում նրա դերակատարումը:

Այսօր դերասան, ռեժիսոր, անսահման բարի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Բուռն մշակութային գործունեության ճանապարհին նա նաև բազմաթիվ մրցանակների ու պարգևների է արժանացել:

Այսօր դերասան, ռեժիսոր, անսահման բարի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Այսօր դերասանը կտոներ ծննդյան իննսունվեցամյակը, սակայն, ցավոք սրտի, փետրվարի տասնիննից սիրված արտիստն ու լավ մարդ այլևս մեզ հետ չէ:

Այսօր դերասան, ռեժիսոր, անսահման բարի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Նրա ծննդյան տարեդարձները նրան հիշելու և նրա մշակութային գործունեությունն արժևորելի առիթ են տալիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: