Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, երեք բալիկների հայր Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է

Հարություն Աբրահամյանը 1985 թվականին ադրբեջանական տարածաշրջանում ծնված այն մարդկանցից է, ում ընտանիքը ութսունութի հայտնի դեպքերից հետո տեղափոխվել է Հայաստան: Նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Վարդենիսի շրջանի Արեգունի գյուղում:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, երեք բալիկների հայր Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է

Հարությունի հայրը մասնակցել է Արցախյան շարժմանը: Ունենալով դժվար մանկություն՝ Հարությունը ուժեղ կամքով ու հայրենասիրությամբ է տոգորված եղել: Հարությունը հորը միշտ ասել է, որ ցանկանում է լինել ավելին, քան հայրն է, ավելի շատ ձեռքբերումներ ունենալ հայրենի սահմանների պաշտպանության հարցում:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, երեք բալիկների հայր Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է

Տեղական միջնակարգ դպրոցում կրթություն ստանալուց հետո ցանկացել է սովորել ատամնատեխնիկական գործ, սակայն զինվորական ծառայությունն անցնելուց հետո մտադրությունը փոխել է՝ զինծառայությունը շարունակելով որպես պայմանագրային զինծառայող:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, երեք բալիկների հայր Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է

Հարությունն իրեն լավագույնս է դրսևորում զինծառայության ընթացքում՝ բազում պարգևատրումների արժանանալով: Նա հորից ժառանգել էր դիպուկահարի հատուկ կարողությունները:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, երեք բալիկների հայր Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է

Ապրիլյան հայտնի մարտերի ժամանակ ընկած մեր հերոս զինծառայողներից մեկն էլ Հարությունն էր:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, երեք բալիկների հայր Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է

Հարությունն ուներ գեղեցիկ ընտանիք, նա երեք բալիկների հայր էր: Նա ունի երկու դստրիկ և մի որդի: Այսօր հերոսը կբոլորեր ծննդյան երեսունհինգ տարին:

Понравилась статья? Поделиться с друзьями: