Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Գյումրեցի Ալեքսանը տեղի դպրոցն ավարտելուց հետո որոշել է ուսումնառությունը շարունակել ռազմական գծով՝ կյանքի հետագա ընթացքը հայրենի սահմանների անառիկությանն ու պաշտպանությանը նվիրելու համար:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

2004 թվականին նա ավարտում է նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը, որից հետո տասնամյա ծառայության է անցնում որպես դասակի հրամանատար: Տասնամյա ծառայությունից հետո նա որոշում է անցնել ակադեմիական կրթությանը:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Ծառայության մեջ իրեն փայլուն դրսևորող Ալեքսանին շուտով փոխգնդապետի կոչում են շնորհում: Ապրիլերկուսյան դեպքերի ընթացքի մեկնարկից հետո նա իր չորս սպաների հետ շտապում է մյուս սահմանապահ ընկերներին օգնության:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Հասնելով դիրքեր՝ նա իր խմբի հետ ընկնում է շրջափակման մեջ: Պարզվում է՝ հակառակորդն այդ դիրքերն արդեն գրաված է եղել, իսկ իրենք այդ մասին նախապես չեն իմացել:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Այստեղ նա վիրավորում է ստանում, սակայն շարունակում է կռվել՝ մինչև վերջին շունչը: Վերջին շնչին նա նույնիսկ հասցնում է 10 մետր վազել ու նռնшկ նետել հակառակորդի ուղղությամբ:

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Այսօր Ալեքսան Առաքելյանը կբոլորեր ծննդյան երեսունութամյակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: