Լ. Արոնյանի անվան շուրջ պտտվող խոսակցություններին անդրադարձել է անձամբ շախմատիստը՝ իր սոցցանցային էջում հրապարակելով բաց նամակ՝ ուղղված հանրությանը: Նամակում շախմատիստը բացել է որոշ փակագծեր՝ անկեղծորեն ներկայացնելով իրավիճակը:
Նա գրել է, որ տարին իր և բոլորի համար բեկումնային էր: Նշելով, որ որևիցե մեկն անկարող է իր ներքին հույզերն ու ապրումները պատկերացնել՝ շախմատիստը հավելում է, որ այժմ փորձում է հաղթահարել այդ ցավը:
Նա գրում է, որ իրեն ուղարկվել է նոր սեր ու լուսավորություն: Նրա կյանք է մտել Անին, ով նրան կրկին ապրեցրել է ու ժպտալու առիթ տվել:
Լ. Արոնյանի հրապարակման նպատակը բոլորին անկեղծորեն խոստովանելն է, որ ինքը դարձյալ երջանիկ է, առողջ է ու շարունակելու է զբաղվել շախմատով, քանի որ դա է իր առաքելությունը համարում:
Վստահեցնելով, որ տիկինը՝ Արինը ևս կողջուներ իր՝ շախմատին նվիրվելու կարևոր որոշումը՝ շախմատիստը հավաստել է, որ ողջ կյանքում վառ է պահելու Արինի հիշատակը: