Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է

Այսօր դասական հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է։ Նա մահացել է օգոստոսյան այս օրը՝ 1935ին՝ Կիսլովոդսկում։

Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է

Ապագա հայտնի գրողը ծնվել է 1858ի ապրիլի տասնութին՝ Շամախիում, որն այն ժամանակ եղել է Ռուսական կայսրության Բաքվի նահանգի կազմում։ Դերձակ Մինասի ընտանիքում լույս աշխարհ եկած Ալեքսանդր Մովսիսյանն սկսել է սովորել տեղի դպրոցում, ապա թողել է ուսումը և ընտանիքին օգնելու համար Բաքու մեկնել։ 8տարի Ալեքսանդրն աշխատել է նավթային գրասենյակներում, տարբեր կազմակերպություններում՝ որպես գրագիր և հաշվապահ։

Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է

Այդ ժամանակից սկսած թղթակից է եղել հայկական և ռուսական մամուլին՝ տարատեսակ հոդվածներ գրելով նավթի և բանվորների մասին։ Երբ նրա ստեղծագործություններն սկսել են տպագրվել, մեկնել է Թիֆլիս՝ շփվելով հայ մտավորականների հետ։

Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է

Նա իր մեծագույն ստեղծագործությունների մեծ մասն ստեղծվել է 1890ից 1905 թվականներին, երբ եղել են հասարակական — քաղաքական վերելքի տարիները։ 1905-1910 թթ-երին ապրել է Փարիզում՝ շարունակելով ստեղծագործել։

Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է

Նրա երկերի հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։

Понравилась статья? Поделиться с друзьями: