Ծնվել է Ջուդ Լոուի 6-րդ երեխան

Հոլիվուդյան հայտնի դերասան քառասունյոթամյա Ջուդ Լոուի և նրա երեսուներեքամյա կնոջ՝ Ֆիլիպա Քոենի ընտանիքում համալրու է։ Ծնվել է նրանց համատեղ բալիկը, որը Լոուի համար վեցերորդն է, իսկ Քոենի համար առաջինը։

Ծնվել է Ջուդ Լոուի 6-րդ երեխան

Բալիկի ծնվելու մասին հայտնի է դարձել պապարացիների շնորհիվ․ օրերս նրանք լուսանկարել են Ջուդին կնոջ հետ Լոնդոնյան զբոսանքի ընթացքում։ Ֆիլիպայի կազմվածքից պարզ է դառնում՝ նա այլևս հղի չէ։ Մինչ այդ կնոջը հանրության առջև տեսել են հունիսին՝ հղիության վերջին շաբաթներին։

Ծնվել է Ջուդ Լոուի 6-րդ երեխան

Երբ է տեղի ունեցել ուրախալի իրադարձությունը, ինչպես նաև բալիկի սեռն ու անունը հայտնի չեն։ Երջանիկ ծնողները չեն մեկնաբանել լուրերը։ Ֆիլիպայի հղիության մասին հայտնի է դարձել մարտին, երբ համացանցում են հայտնվել նրա՝ կլորիկացած փորիկով լուսանկարները։

Ծնվել է Ջուդ Լոուի 6-րդ երեխան

Հիշեցնենք՝ զույգն ամուսնացել է 2019-ի ապրիլին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Քոենը մասնագիտությամբ հոգեբան է։ Նա գիտությունների դոկտոր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: